Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
18 զոհվածների մարմինները դուրս են բերվել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետից, որտեղ ընկել է ռազմական ուղղաթիռին բախված ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը և ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ փրկարարներն առայժմ գետում չեն հայտնաբերել ավիավթարից ողջ մնացածների: Ինքնաթիռը կործանվել է, և դրա բեկորները ցրված են ջրային տարածքում, ուղղաթիռը գտնվում է մոտակայքում գտնվող ջրի մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Bombardier Bombardier CRJ700 ուղևորատար ինքնաթիռին բախված ռազմական ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը, այդ ժամանակ ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել: Նա հարց է տվել, թե ինչու BlackHawk-ը չի հեռացել վայրէջք կատարած ուղևորատար ինքնաթիռի հետ բախումից և ինչպես են գործել դիսպետչերները: