կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-29 17:29
Քաղաքական

Մեկ տասնյակի հասնող պատգամավորների 50 հազարական դոլար գումար են տվել, որ թիմը չլքեն․ Politik

Մեկ տասնյակի հասնող պատգամավորների 50 հազարական դոլար գումար են տվել, որ թիմը չլքեն․ Politik

Politik.am-ը գրում է․ «Մեր նախորդ մի քանի հրապարակումներում մենք ադրադարձ կատարել էինք իշխանությունների ներսում առկա անվստահության մթնոլորտին։ Փաշինյանի համար առաջին անվստահելիները եղել են իր պատգամավորներից մի քանիսը, որոնց թիվը հասել է մեկ տասնյակի։ Իշխանությունները ամեն բան արել են, որպեսզի տատանվող պատգամավորներին համոզեն մնալ թիմի հետ։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներից յուրաքանչյուրին տրվել է 50 հազարական դոլար, որպեսզի նրանք պահպանեն լոյալությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Մենք հարցումներ ենք ուղարկել նշված պատգամավորներին, որոնց պատասխանները ստանալուց հետո կհարապարակենք նաև իրենց անունները։ Փորձեցինք նաև զրուցել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ` պարզելու համար, թե որքանով են ճիշտ այս տեղեկությունները և արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, որ գումարները փոխանցվել են Հայաստան Համահայկական հիմնադրամի հաշվից։ Մանե Գևորգյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Գրավոր հարցման պատասխանը ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք»։