կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 10:43
Հասարակություն

Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը

Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը

Հայ եկեղեցին այսօր նշում է Առաջավորաց պահքը: Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տեւում է հինգ օր:

Ըստ yerkir.am-ի՝ Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ըստ հայոց պատմության՝ Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հին ժամանակներում պահք ասելով հասկանում էին մերօրյա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներ ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: