Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ, որին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չէր ներկայացել՝ անհարգելի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։
Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, գրել է․
«2020 թվականի հունվարի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ՝ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 8-րդ հոդվածի 3 եւ 4-րդ մասերի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի, 19.3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 15-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի 2, 3 եւ 4-րդ մասերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, Հավելվածի 6-րդ բաժնի 4-րդ կետի 2-րդ պարբերության եւ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությամբ։
ՍԴ նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը »։