|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
2020 թվականի մարտի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի նիստ, որին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Հիշեցնենք՝ այսօր ՍԴ նիստ է տեղի ունեցել, որտեղ քննության առած գործերով ընդունվեցին մի շարք որոշումներ, և ճանաչվեցին սահամանադրական:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին էր ներկայացրել Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը: Նույն թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին: Նույն թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում դատավորի երդմնակալության ելույթի ժամանակ Վահե Գրիգորյանն իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ՝ չնայած որ դատարանի գործող նախագահն է Հրայր Թովմասյանը: