|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր ՍԴ-ի առջև Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Դատավորը լրագրողներին տեղեկացրել է, որ Վահե Գրիգորյանը չի ցանկացել մասնակցել աշխատակարգային նիստին: Նա հեռացել է, իսկ նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգով:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում Վահե Գրիգորյանի երդման արարողության ժամանակ նրա հնչեցրած արտահայտությանը, թե ինքը ստանձնում է «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը», Արևիկ Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ հարցով մեկնաբանություններ չի ուզում տալ: «Եթե տեսակետ ներկայացնելու անհրաժեշտություն լինի, ամբողջ դատարանով կներկայացնենք»,- եզրափակեց նա: