|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՍԴ խնդրի կարգավորումը կա, այդ մասին շուտով կիմանաք, ըստ Yerkir.am-ի, այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
«Հարցի լուծումը խաղաղություն, հանդարտություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու»- նշեց իմքայլական պատգամավորը:
Նա այս տեսակետը հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից առաջ։
Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ հանդիպումը մոտ 10 օր առաջ են պլանավորվել:
«Մեր խմբակցության նախաձեռնությամբ է, պարբերաբար ենք հանդիպում։ Հանդիպումը պլանավորված էր 8-10 օր առաջ, երեկ պետք է լիներ, քանի որ ապրիլյան հանձնաժողովի նիստ ունեինք, ամբողջ հանձնաժողովով չէինք կարող ներկա գտնվել, խմբակցության ղեկավարին խնդրել ենք, և հանդիպումը տեղափոխվել է այսօր»,- փաստեց նա։