կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 19:22
Քաղաքական

Խորհուրդ կտայի գաղջի ցլերին մի փոքր հանդարտություն դրսևորել. Արարատ Միրզոյան

Խորհուրդ կտայի գաղջի ցլերին մի փոքր հանդարտություն դրսևորել. Արարատ Միրզոյան

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադառնալով կառավարության ծրագրում թվեր չլինելու դիտարկումներին,  նշեց` թվեր եք ուզում կտեսնեք:

«Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այս ծրագրից բխող գործողությունների և ծրագրերի ժամկետներ, որտեղ կլինեն հստակ թվեր»,- հայտարարեց նա: Անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատություններին, Միրզոյանը հորդորեց համերաշխություն և սեր դրսևորել։ «Մեզ ասում են հեռու չեք գնա, տիկին Նաղդալյան, գուցե հեռու չգնանք, բայց վստահաբար կգնանք, ոչ թե տարիներ շարունակ կդոփենք գարշահոտ ճահճում, այնպես, որ խորհուրդ կտայի գաղջի ցլերին մի փոքր հանդարտություն դրսևորել, համերաշխություն ու սեր, և ի վերջո հասկանալ, որ կյանքը անցողիկ է և կարճ»,- ասաց փոխվարչապետը:

Միրզոյանը նաև ափսոսանք հայտնեց, որ երջանկության միջազգային ցուցիչով 156 երկրի մեջ Հայաստանը 125-րդ տեղում է: «Չունեմ պարոն Աշոտյանի փայլուն արտիստիզմը, բայց դրա փոխարեն մաքուր սրտով ձեզ բոլորիդ երջանկություն եմ մաղթում»,- ասաց նա։