|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրիայի Իդլիբ նահանգի Մաարեթ-Նաաման քաղաքի զինապահեստում արկի պայթյունից ծանր վիրավորվել է Russia today-ի թղթակից Վաֆա Շաբրունին: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նկարահանող խումբը նկարահանել է զինապահեստները, որոնք մնացել էին գրոհայինների`քաղաքը լքելուց հետո:
Վաֆան ողջ է, նրան Խան-Շեյխուն քաղաքի հիվանդանոցից տեղափոխել են Խամ քաղաքի պետական հիվանդանոցը:
Ի դեպ, սիրիական SANAգործակալությունը տեղեկացրել է, որ RT-ի թղթակիցը վիրավորվել է գրոհայինների հարձակման արդյունքում:
Երեքշաբթի Սիրիայի կառավարական բանակը շրջափակել էր Մաարեթ-Նաաման քաղաքը: