|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական Turan գործակալության թղթակիցը Երևանում է: Այդ մասին դեռ օրեր առաջ հայտնել էր ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը` նշելով, որ հարցազրույց է տվել Շահին Հաջիևին:
Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևը Minval.az-ի հետ զրույցում ասել է, որ Հաջիևն արդեն 3 օր է` Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու: «Մեր թղթակցի` Երևան այցի նպատակն է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը»,-նշել է նա:
Մեհման Ալիևի խոսքով` ֆիլմը նկարահանվում է փուլերով, նկարահանումներ են տեղի ունեցել Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Ըստ նրա` ադրբեջանցի լրագրողի այցի մասին նախապես տեղեկացվել են նախագահի աշխատակազմը, ԱԳՆ-ն, սահմանապահ ծառայությունը, և այդ բոլոր գերատեսչությունները տվել են իրենց համաձայնությունը: