կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-16 10:13
Քաղաքական

Մե՞նք պետք է դառնանք դավաճան.«Իմ քայլը» դաշինքի հիմնական քննարկումը եղել է ԼՂ հիմնախնդիրը. «Հրապարակ»

Մե՞նք պետք է դառնանք դավաճան.«Իմ քայլը» դաշինքի հիմնական քննարկումը եղել է ԼՂ հիմնախնդիրը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Այսօր տեղի կունենա Մնացականյան-էլմար Մամեդյարով հանդիպումը, որը կնա­խապատրաստի Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը: «Իմ քայլը» դաշինքի՝ նախորդ ուրբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած առաջին հան­դիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը, առյուծի բաժինը նվիրված է եղել ղարաբաղյան հիմնախնդրին: 
 
Փաշինյանը խիստ հանգամանալից անդրադարձել է հարցին, պատասխանել ֆրակցիայի պատգամավորների հարցերին, ինֆորմացիա տվել «առկա» իրավի­ճակի մասին, որ պատգամավորները նախ ծա­նոթանան իշխանությունների մոտեցումներին և ապա՝ տեղյակ լինեն, թե ինչ դիրքերից են պատասխանելու լրագրողների՝ այդ առնչու­թյամբ իրենց ուղղված հարցերին: 
 
Պատգա­մավորները 1 տասնյակից ավելի հարցեր են հնչեցրել. «Մենք էլ մեր հերթին էինք ցանկա­նում հասկանալ խնդրի էությունը, տիրապետել անհրաժեշտ նրբություններին»: Փաշինյանն անդրադարձել է հիմնական դրույթներին, ասել է, որ, ըստ էության, այս պահին հարցի լուծում չկա, այդ լուծումն ինքը ևս դեռ չի տեսնում այն պարզ պատճառով, որ ասպարեզում առկա մո­տեցումները վերջնականապես հստակեցված չեն: 
 
«Լավրովյան պլանով ասվում է, որ պետք է 5 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին, հե­տո կերևա: Ինչի՞ դիմաց, հարցնում ենք իրենց՝ չեն ասում, մենք պահանջում ենք՝ թող առաջինը Ադրբեջանն ասի՝ համաձա՞յն է զիջումների, մենք էլ անենք մեր քայլը, մեզ ասում են՝ Ադրբեջանին իրենց երկրի ներսում կասեն դավաճան: Մենք էլ իրենց ասում ենք՝ ինչ է, մե՞նք պետք է դառնանք դավաճան: Բանակցությունները շարունակվում են, մնացածը կերևա ընթացքում»,-մոտավորա­պես այսպես է ասել Փաշինյանը»,-գրում է թերթը:
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: