|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԲՀԿ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ քաղաքականություն վերադառնալու թեմային:
«Պարոն Ծառուկյանը քաղաքակություն մտել ա, որպեսզի օգտակար լինի. ոչ թե քաղաքականության հաշվին ապրեմ, այլ կարողանամ պիտանի լինեմ ազգիս, ժողովրդիս, երկրիս: Որ էջը փակել եմ, էլի իմ ազգի, ժողովրդի կողքին եմ եղել, բոլոր բնագավառներում արել եմ, անում եմ ու անելու եմ: Քաղաքականությամբ ես չեմ ապրում: Ես ուզում եմ լավ լինի իմ ժողովրդի համար»,- հայտարարեց նա:
Այնուհետև շեշտեց, որ ասել է` եթե անհրաժեշտություն լինի, կարիք լինի, կվերադառնա քաղաքականություն: «Այնպես որ` ես դրանով չեմ ապրում, բայց ուզում եմ լավ լինի: Ես ասացի քաղաքական գործիչներին, իմ ժողովրդին` եթե դրա կարիքը կա, ուրեմն ես այդ քայլը կանեմ, եթե` չէ, ես իմ համար աշխատում եմ, ապրում եմ, փայաբաժին եմ անում իմ երկրին, իմ ժողովրդին»,- ընդգծեց Ծառուկյանը:
Մանրամասները` շուտով: