կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 10:59
Իրավական

Քննիչ հանձնաժողովը գլուխ չի հանում. պրոֆեսիոնալների կկանչեն. «Ժողովուրդ»

Քննիչ հանձնաժողովը գլուխ չի հանում. պրոֆեսիոնալների կկանչեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիո­նալ մարդկանց։

Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրա­պես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պարզելու պատերազմի բոլոր հանգամանք­ները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին։

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով։ «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նս­տեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով։ Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն՝ դե դուք գնացեք...», - նշեց նա»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում