|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ և ավագանու) ու վարչության մի քանի փակ նիստեր էր հրավիրել, որոնց անձամբ մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ այս քննարկումների հիմնական բանախոսն ու կազմակերպիչը եղել է վարչապետը։ Սակայն մտահոգող հարցերը, բնականաբար, միայն այս հանդիպումներով չեն սահմանափակվում, քննարկումներ են ընթանում տարբեր ֆորմատներով:
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրի փոխանցմամբ, առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները։ Ըստ տեղեկությունների, քննարկումներից մեկի ժամանակ նույնիսկ առաջարկ է հնչել, որ ցանկալի արդյունք չունենալու դեպքում պետք է ձերբակալել Հրայր Թովմասյանին»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։