կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-18 10:48
Տարածաշրջան

Շատ բան ենք սպասում մեր վրացի բարեկամներից. Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան

Շատ բան ենք սպասում մեր վրացի բարեկամներից. Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան

Այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները վրացիների համար հնարավորություն են աշխարհին ցույց տալու, որ այն առաջընթացը, հանուն որի նրանք այդքան ջանք են թափել, անհետադարձելի է. Սենատում երդման արարողության ժամանակ ասել է Վրաստանում ԱՄՆ նոր դեսպան Քելի Դեգնանը: Այս մասին, ըստ apsny.ge կայքի, հաղորդագրություն է տարածել Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպանը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Վրաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը` հաջակցություն ազատ ու արդար ընտրական գործընթացի:

«Վրաստանի հետ ընդարձակ աշխատանքային ծրագիր ունենք և շատ բան ենք սպասում մեր վրացի բարեկամներից: Վրացիները ցույց են տվել, որ  ունեն համառությունը ու ժողովրդավարական գործընթացները պաշտպանելու և  անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու խիզախություն, և դա կարևոր է Վրաստանի տրանսատլանտյան ինտեգրման համար: Անկասկած, Վրաստանը ԱՄՆ-ի համար կարևոր և ռազմավարական գործընկեր է»,- հայտարարել է Դեգնանը: