|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսը անդրադարձել է Ռուսաստանի կառավարության հրաժարականին։ Ինչպես հայտնում է RTVI-ը, Օրտագուսը մասնավորապես ասել է հետեւյալը․ «Կարող եմ միայն ասել, որ մենք կողմնակից ենք ՌԴ քաղաքացիների»։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի ցանկություն բարելավել հարաբերությունները ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ, սակայն «դա կախված է ռուսական իշխանություններից»։ «Ով էլ լինի իշխանության ղեկին Ռուսաստանում, նրանք հաշվի կառնեն մեր ցանկությունները՝ արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխությունների մասին»,- նկատել է Պետդեպի խոսնակը։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ կառավարության փոփոխության մասին հարցը, ըստ ՏԱՍՍ-ի փոխանցման։