|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւԵվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել ավելի համարձակ լինել և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել. հայտնում է haqqin.az-ը:
Նրա խոսքերով՝ նոյեմբերի վերջին նախատեսված` Սարգսյան-Ալիև հանդիպումն արդեն դրական զարգացում է:
«Ցանկանում ենք կոչ անել նախագահներին՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու պատրաստակամության մեջ համարձակություն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերել»,- հայտարարել է Նուլանդը Ատլանտյան խորհրդում ելույթ ունենալիս:
Խոսելով հակամարտության բանակցային գործընթացում գերպետությունների ներգրավվածության մասին՝ նա ասել է, որ, եթե Բաքուն և Երևանը կամք և ձգտում ունենան, ոչ մի պետություն չի կարողանա նրանց խանգարել: