Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետդեպարտամենտը հետաքննում է ամերիկյան դեսպանատների աշխատակիցների գործերը, որոնք կասկածվում են սեռական բնույթի եւ այլ հանցագործությունների մեջ. տեղեկացնում է BBC-ն:
Գերատեսչության մամուլի ներկայացուցիչ Ջեն Պսակին տեղեկացրել է, որ հետաքննությունը սկսվել է CBS հեռուստատեսության ռոպորտաժի ցուցադրումից հետո, որում խոսք էր գնում անվտանգության ծառայության մի սպայի մասին, ով Բեյրութում անարգել է իր կողմից որպես թիկնապահ վարձված օտարերկրացիներին: Հեռուստառեպորտաժում նաեւ ներկայացվել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների` թմրանյութեր վաճառելու մասին պատմությունը, նաեւ այն, որ պետդեպարտամենտի անվտանգության ծառայության աշխատակիցներն օգտվել են մարմնավաճառների ծառայություններից պաշտոնական այցերի ժամանակ:
Բելգիայում ԱՄՆ դեսպանն արդեն անհիմն է որակել մեղադրանքները, թե մարմնավաճառներին իր կեցավայրի մոտակայքի այգին է ուղեկցել, թեեւ նրա անունը ռեպորտաժում չի հիշատակվել: