|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ԱՄՆ պետդեպարտամենտը վերաբերմունք է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հարցի կապակցությամբ: Ավանդական ճեպազրույցի ժամանակ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ գերատեսչությունը հետեւում է իրադարձությունների զարգացմանը, հատկապես` «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիեւի սպառնալիքներին:
Նուլանդը հայտարարել է, որ տեղյակ է, որ վերջինիս հրավիրել են ոստիկանություն, ինչը նա ճիշտ քայլ է համարում: ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Այլիսլիի անվտանգությունը. տեղեկացնում է salamnews-ը: