Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԱԾ-ն բացահայտել է 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք:
Ըստ Yerkir.am-ի՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ եւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել եւ վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։
ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս եւ գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործությունը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։