կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 10:39
Հասարակություն

«Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը». Սոցիալական ապահովության ծառայությունն արձագանքել է Սուրեն Պարսյանին

«Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը». Սոցիալական ապահովության ծառայությունն արձագանքել է Սուրեն Պարսյանին

2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի եւ անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ եւ արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանում է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ:

Ըստ Yerkir.am-ի՝ պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։

Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, եւ նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իր երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալիս հայտնվել է արհեստական քաշքշուկների մեջ: