կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-15 21:32
Հասարակություն

Yerkir.am-ը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը

Yerkir.am-ը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը

Yerkir.am-ն այսօր <Չինարի գնդակոծությունը> վերնագրով նյութ էր հրապարակել եւ տեսանյութ տեղադրել: Պարզվել է, որ տեսանյութն իրականում արվել է մի քանի տարի առաջ եւ ամենեւին էլ Չինարիի գնդակոծությունը չէ:

 

Yerkir.am-ը հայցում է իր ընթերցողների ներողամտությունը եւ հայտնում, որ այն տրամադրված է եղել մեր կայքի լրագրող Գեւորգ Ավչյանին Չինարիի գյուղացիներից մեկի կողմից/ թե կոնկրետ ում կողմից անհրաժեշտության դեպքում կներկայացնենք/՝ իբր Չինարիի՝ հուլիսի 9-ի գնդակոծության բացառիկ կադրեր: Նշենք, որ մեր լրագրողները Չինարի էին գնացել հենց հուլիսի 9-ի իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

 

Ինչ խոսք, սխալի կամ անուշադրության համար լրագրողը պատասխանատվություն կկրի: