|
Փոխարժեքներ
20 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.94 |
| EUR | ⚊ | € 397.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.4154 |
| GBP | ⚊ | £ 475.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.17 |
Մերօրյա թոհուբոհի մեջ քչերը նկատեցին, որ Փաշինյանի իշխանության կողմից վերակենդանացվել է մի կուսակցություն և որոշ դեպքերում ՔՊ-ի հետ դաշինք կազմած (Գորիս, Գավառ, Ապարան), որոշ դեպքերում՝ միանձնյա, ակտիվորեն մասնակցում է մի կուսակցություն, որի անունն է «Գործարար»։
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով քաղաքականությունը և բիզնեսը տարանջատված են, և գործարարությամբ զբաղվող մարդիկ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Նույնիսկ նրանք, ովքեր մտնում են քաղաքականություն, պետք է հրաժարվեն իրենց բիզնեսից, բաժնեմասերը տան կառավարման և այլն։ Առավել ևս այս իշխանության օրոք, որը հայտարարել է, որ դա իր համար սզկբունքային հարց է։
Կարող են հակադարձել՝ անունը գործունեության հետ կապ չունի։ Այդ դեպքում՝ կարելի՞ է, օրինակ, ՀՀ-ում գրանցել հազվագյուտ բույսերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքական ուժ, որի անունն է Հայաստանի ֆաշիստական կուսակցություն։ Այսինքն, անունը որոշակի ուղերձ է պարունակում, և «Գործարար» անունով քաղաքական ուժի հետ իշխանության համագործակցությունն ինքնին նշանակում է հիշյալ սկզբունքների խախտում և քաղաքականություն-բիզնես սերտաճմանն ուղղված քայլ։ Ի վերջո, եթե մեկին ասում ես՝ ընտրությունների ժամանակ ձայնդ տուր «Գործարարին», պարզ չէ՞, որ դա արդեն խոսում է սերտաճման մասին։
Հետաքրքիր է՝ ի՞նչ բացատրություն ունեն մերօրյա «ժողովրդավար» իշխանության ներկայացուցիչները։
Վ. Սարգսյան