Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին բեզոարյան այծի թվաքանակը կազմում է 1 000–1 500 առանձնյակ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա գրառմանը կից տեղադրել է Խոսրովի անտառում գտնվող բեզոարյան այծի ուլիկների լուսանկար:
«Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ. գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի» (Vulnerable) կարգավիճակով: Բեզոարյան այծերի տեսակի արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայք), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուփ լեռան լանջերին, Որոտանի կիրճում, Արփայի գետի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է»,- հայտնել է ՇՄ նախարարը:
Պետրոսյանը նշել է, որ Հայաստանի կենդանական աշխարհի շատ տեսակներ վտանգված են և գրանցված միջազգային ու հայկական Կարմիր գրքերում:
Նախարարը հորդորել է ՀՀ որսորդական հասարակական կազմակերպություններին և պարզապես որսի սիրահար քաղաքացիներին դրսևորել գիտակից վարք և ներդրում ունենալ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանության ու վերականգնման գործում։