|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Աբխազիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել երկրի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականի պահանջին. Ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաջիմբան հրաժարվել էր կատարել ցուցարարներ՝ հրաժարական տալու պահանջը, որին հետևել էի նախագահական նստավայր ներխուժումը ցուցարարների կողմից։
Հաջիմբան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է երկրում մտցվի արտակարգ դրություն։ Ուժային կառույցները բերվել են հատուկ պատրաստվածության։
Խորհրդարանը նախագահի հետ բանակցելու համար ուղարկել է 5 հոգու։ Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում՝ առանց լրագրողների։