Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները չեն վավերացրել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագիրը, որն անցյալ ամիս բողոքի ցույցեր և անկարգություններ առաջացրեց ու հանգեցրեց նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականին։
Փաստաթղթի վավերացմանը դեմ է քվեարկել 21 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել։ Խորհրդարանի նիստին, ընդհանուր առմամբ, ներկա են եղել 35 պատգամավորներից 23-ը։
Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարել էր, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա Ռուսաստանին բնակարանաշինություն սկսել Աբխազիայում։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների աճի և սպառնալիք կստեղծի փոքր և միջին բիզնեսի համար:
Արդյունքում որոշեցին այդ հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ, ինչին ի արձագանք ցուցարարները հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը և սկսեցին անկարգությունները, ձվեր ու պլաստիկ շշեր սկսեցին նետել անվտանգության ուժերի վրա կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: