կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-09 11:57
Հասարակություն

Լեհաստանի երկու մարզերից Հայաստան թռչնամսի ներմուծումը արգելվել է

Լեհաստանի երկու մարզերից Հայաստան թռչնամսի ներմուծումը արգելվել է

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Հայաստան՝ Լեհաստանի երկու մարզերից։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե եւ Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը Հայաստան:

Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը: