Թռչնագրիպի պատճառով արգելվել է Չինաստանից ապրանքների ներմուծումը Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով, ծառայության պետի հրամանով, արգելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: