Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (https://www.facebook.com/iravunqneri.pashtpanutyun/) էր դիմել քաղաքացի Ա.Ա.-ն` տեղեկացնելով, որ իր գործատուն՝ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ն աշխատանքային պայմանագրի լուծումից հետո չի տրամադրել չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:
Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու գործի փաստական հանգամանքները, ԱԻՊ գրասենյակի իրավաբանական թիմը որոշեց հայցադիմում ներկայացնել դատարան՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց 61075 ՀՀ դրամ գումարի փոխհատուցման պահանջով:
Արդյունքում դատարանը բավարարեց Ա.Ա․-ի հայցն ընդդեմ «Գլոբալսերվիսգրուպ» ՍՊԸ-ի՝ վերջինից հօգուտ հայցվորի բռնագանձելով 61075 ՀՀ դրամ:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝
Հեռ․՝ 094 99 65 04, 096 99 66 04,
Հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: