Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավաբանական օգնության խնդրանքով աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ռ.Մ.-ն «Շառոյան եղբայրներ» ՍՊԸ-ի («Մուսալեռ» սուպերմարկետի) տնօրենի կողմից թույլ տված աշխատանքային իրավունքի խախտումները բողոքարկելու համար:
ԱԻՊ գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ քաղաքացի Ռ.Մ.-ի աշխատանքային պայմանագրի լուծման հրամանը անվավեր ճանաչելու, պարապուրդի աշխատավարձի և դրան հավելագրված տոկոսների գումարը, չօգտագործված ամենամյա արձակուրդի փոխհատուցման բռնագանձման, ժամանակացույցով չնախատեսված հանգստյան և ոչ աշխատանքային օրերին կատարած աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի մասին:
Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցադիմումը ամբողջությամբ՝
1. Անվավեր ճանաչել «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերության 05.04.2019 թվականի հրամանը՝ Ռ.Մ.-ի թիվ 09/17 աշխատանքային պայմանագրի լուծելու մասին:
2. Անվավեր ճանաչել «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերության 03.04.2019 թվականի հրամանը՝ վաճառող-գանձապահ Ռ.Մ.-ին նյութական պատասխանատվության ենթարկելու մասին:
3. «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռ.Մ.-ի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
4. «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռ.Մ.-ի բռնագանձել 2019 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների չվճարված աշխատավարձի 234.000 ՀՀ դրամ գումարը և այդ գումարին հաշվարկել 0,15 տոկոսի չափով տուժանքի գումար՝ կետանցի օրվանից մինչև պարտավորությունների փաստացի կատարումը:
5. «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռ.Մ.-ի բռնագանձել աշխատած 14 տոնական և հիշատակի օրերի հավելումների գումարը՝ 87․360 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված հանգստյան 57 օրվա համար՝ 355.680 ՀՀ դրամի չափով:
6. «Շառոյան եղբայրներ» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռ.Մ.-ի բռնագանձել 1 տարի 4 ամսվա չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում 102.960 ՀՀ դրամի չափով:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ
hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյան