|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2016 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց.
1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ