կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-28 18:44
Հասարակություն

«Փաստինֆո». Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը փլուզվում է

«Փաստինֆո». Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործը փլուզվում է

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդությունները դատարանը մերժել է. բացակայում է հիմնավոր կասկածը։Այս մսաին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

«Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին»,- դեկտեմբերի 20-ին հայտնել էր քննչական կոմիտեն: Այս օրերին ոստիկանությունը չէր կատարել քննիչի որոշումը եւ չէր ձերբակալել նրանց, իսկ փաստաբաններն էլ ձերբակալելու որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել դատարան։

«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել նշված անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ խարդախությամբ գումար հափշտակելու համար ու միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա»-ի տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությունը մակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, իսկ ՀՖՖ տեխնիկական հսկիչին կալանավորելու մասին միջնորդության քննությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանին։