կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 09:39
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանին կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից. «ՀԺ»

Ռուբեն Հայրապետյանին կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից. «ՀԺ»

 

«Ըստ իշխանությանը մոտ աղբյուրների՝ վերջին հանրահայտ միջադեպը՝ կապված «Էյր Արմենիա» ընկերության բաժնետերերից մեկի ծեծի և առևանգման հետ, կարող է ավարտվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով։ Նկատի է առնվում, որ Հայրապետյանին ոչ թե քրեական պատասխանատվության կենթարկեն, այլ կհեռացնեն ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Ինչպես հիշում եք, 2012 թվականին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահացու ծեծից հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո։ «Էյր Արմենիայի» բաժնետեր Արսեն Ավետիսյանի ծեծը, ըստ այդմ, Հայրապետյանի համար կարող է արժենալ ընդամենը ՀՖՖ նախագահի պաշտոնը, չնայած հրապարակված տեղեկությունները վկայում են, որ նրա արարքներում կա հանցակազմ»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։