Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն, սկսել ես հասկանալ․․․
2018թ․ ապրիլ-մայիսյան «ոչ բռնի, թավշյա(՞), ոչ վենդետային (՞) հեղափոխության» ողջ ընթացքում և դրանից հետո բավական երկար ժամանակ, իմ վաղեմի բարեկամներից մեկը, հավանաբար հեղափոխության ամենանվիրյալներից էր։
Նրա դեմքը երջանկությունից փայլում էր և որևէ քննադատություն, էլ չեմ ասում թթու խոսք հեղափոխության հասցեին, ոչ միայն չէր ընդունում, այլև թունդ հակադարձում էր, կրծքով պաշտպանելով հեղափոխությունն ու հեղափոխականներին։
Երկարատև ընդմիջումից հետո, այսօր նրան փողոցում պատահաբար հանդիպեցի։ Ողջագուրվելուց հետո իրավիճակի մասին մի քանի խոսք փոխանակեցինք։
Նշեմ, որ հիմնականում ինքն էր խոսում՝ պարգևավճարներ, գաղտնի աշխատավարձեր, արտոնություններ, ծառայողական մեքենաներ,ճամփորդություններ, թիկնապահներ, առանձնատներ, նորոգումներ, հիմնադրամներ և այլն։ Ես ժպտում էի։ Հրաժեշտին՝ նա այլայլված դեմքով ասաց․
– Արդեն չեմ հասկանում, թե ինչ է կատարվում․․․
Արձագանքեցի․
– Ուրեմն, սկսել ես հասկանալ․․․»: