կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 11:32
Հասարակություն

Առողջապահության նախարարությունը վաճառքի է հանում 26 ծառայողական մեքենաներ

Առողջապահության նախարարությունը վաճառքի է հանում 26 ծառայողական մեքենաներ

Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշում, որով նախատեսվում է «Առողջապահությաննախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի` հետագայում օտարելու նպատակով:

Հանձնարարվում է առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Հայաստանի Հանրապաետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 26 ծառայողական մարդատար ավտոմեքենաներից 17-ը 5-10 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 9-ից 18 տարվա արտադրության լինելու պատճառով: Վերոնշյալ ավտոմեքենաներից 9-ը շահագործվում են և գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նույնպես նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն որոշման նախագծով առաջարկվում է առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 26 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով օտարելու նպատակով: