Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի հետ ինքնաթիռում տասնյակ ՔՊ-ականներ և թիկնապահներ են եղել: Այս մասին գրում է Politik.am-ը:
Կայքը գրել է. «Փաշինյանը շարունակում է ժողջանի համար շոուներ կազմակերպել և իրեն շարքային մեկը ներկայացնել. Իհարկե արանքում չեն մոռանում միլիարդավոր դրամներ ծախսել պադավատների վրա, բայց դա բեմադրվող շոուների ֆոնին չպետք է հետաքրքրի ժողջանին:
Օրերս Փաշինյանը ավետեց, որ կնոջ հետ սովորական չվերթով մեկնում է Գերմանիա՝ Անգլիա-Իսպանիա ֆուտբոլային խաղը դիտելու։ Ավետեց ու քարոզչամեքենան սկսկեց իր գործը։ Տեսեք-տեսեք Փաշինյանը ձեզանից մեկն է ու շարքային քաղաքացիների հետ մեկնում է Գերմանիա։
Իհարկե մոռացել էին ասել, որ այսպես կոչված շարքային քաղաքացիների մեծ մասը ՔՊ-ականներ ու թիկնազորի անդամներ են եղել։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Փաշինյանի հետ Գերմանիա են մեկնել տասնյակ ՔՊ-ականներ և տասնյակ թիկնապահներ, բոլորն էլ որպես շարքային քաղաքացիներ՝ ում հետ Փաշինյանը չի վախենում ինքնաթիռ նստել։ Այս պահին հայտնի չէ, թե ով է վճարել բոլորի այդ ուղևորությունը դեպի Գերմանիա, ով է տեղում հոգացել ծախսերը։ Դե Փաշինյանի ու իր թիմակիցների ձեռքերը քարի տակ չէ, հաստատ պարտքով փող չեն վերցրել, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ վերցնում էին գարեջուր խմելու համար։
Աղբյուրը՝ Politik.am