կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-28 12:16
Հասարակություն

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ըստ Yerkir.am-ի՝ իր էջում գրառում էր կատարել, որում լրագրողներին հորդորել էր Կառավարությունից խնդրել նախօրեին Վենետիկի հանձնաժողովից ստացված նամակը, որում բավականին խիստ գնահատականներ էին տրված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին ու մասնավորապես նրան քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։

Արդարադատության նախարարությունը դեռ որևէ պարզաբանում չի տվել, թե ինչ նամակի մասին է խոսքը։

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ, մասնավորապես` կառավարությանը մեղադրելով իր խոստումը չկատարելու մեջ, այն է` վաղ կենսաթոշակի օրենքն ընդունելուց հետո քրեական որևէ հետապնդում չսկսել ՍԴ դատավորների ու նախագահի նկատմամբ, մինչդեռ Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելու հաջորդ օրն իսկ Հրայր Թովմասյանը ներգրավվեց որպես մեղադրյալ։