Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ քննարկվեց, բարեբախտաբար շատ արագ էլ դադարեցվեց, ըստ yerkir.am-ի՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործադրի կողմից Երևանի քաղաքապետարանին տրամադրված 270 մլն դրամին:
Գումարը հատկացվել էր Ամանորյա միջոցառումներ անցկացելու նպատակով:
«Այս ամենի հիմքում դրված է երկու հայեցակարգային մոտեցում: Պետք է մեր քաղաքականությունը ուղղված լինի հնարավորություններ ստեղծելուն և դրանք ընդլայնելուն: Պետական միջոցների ծախսման տեսանկյունից պետք է առավել երկար հետագիծ որդեգրենք, որ պետական միջոցները ծախսվելիս առավել մեծ արդյունք, ավելացված արժեք ունենանք»,-ասել է վարչապետ Փաշինյանը:
270 մլն դրամ Երևանի քաղաքապետարանին հատկացնելը, ըստ կառավարության ղեկավարի, Ամանորը նշելու միջավայրը, մթնոլորտը որոշակի փոփոխելն էր:
«Թրենդ էր դարձել, որ մարդիկ Ամանորը նշեն ՀՀ-ից դուրս: Ամանորը նշելու այն պայմանները, որ կան ՀՀ-ում մարդկանց համար ստեղծում են անհարմարություն: Մենք խնդիր ենք դրել ազգային ինքնության պահպանման տեսանկյունից ստեղծել բոլորովին նոր պայմաններ, որ մարդիկ Ամանորին ոչ թե հնարավոր փոքր խմբերով առանձնանան, կղզիանան և այդպես նշեն, այլ Ամանորը դառնա հանրային տոն: Եվ հիմա Ամանորը միասին նշելու հարթակ ունենք, հնարավորին նվազեցնելով նաև ընտանիքների համար պարտադիր ծախսերը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ծխելուց ոչ պակաս վտանգավոր է սխալ սնվելը, ինչը Ամանորյա ամենամեծ պրոբլեմ է, կառավարության ղեկավարի տեսակետն է:
«Ես ցանկանում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել« ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,-ասել է նա:
Վարչապետը չի ցանկանում, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը անցկացնեն տոլմա փաթեթելով և այլ պրոցեսների վրա:
«Տոլման և մնացած ամեն ինչ պետք է ուտել թարմ վիճակում, որովհետև որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարվան մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, և պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,-հորդորել է վարչապետ Փաշինյանը: