կարևոր
661 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-19 09:24
Աշխարհ

Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Ռումբի մասին ահազանգից հետո Austrian Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուլղարիայում: Այս մասին հայտնում է BBC-ն։

Իսրայելից Ավստրիա ուղևորվող Austrian Airlines ավիաընկերության ինքնաթիռը ռումբի հնարավոր սպառնալիքի մասին ահազանգից հետո ստիպված է եղել փոխել երթուղին և վայրէջք կատարել Բուլղարիայում՝ Սոֆիայում, որտեղ ուղևորները տարհանվել են։ Այս մասին ասվում է Բուլղարիայի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ։

Նախարարության տվյալներով՝ ինքնաթիռին ուղեկցելու համար Բուլղարիայի ռազմաօդային ուժերը օդ են բարձրացրել MiG-29 կործանիչ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, իսկ միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Ինքնաթիռում եղել է 51 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։