Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, անսպասելի այցով ժամանել է Թունիս և բանակցություններ վարել թունիսցի իր գործընկեր Կաիս Սայիդի հետ. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է EADaily-ն:
Թուրքիայի նախագահի այցը հաստատել է վերլուծաբանների ենթադրությունը, որ Անկարան շարունակում է իր ակտիվ քաղաքականությունը Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրական ծովում, որտեղ նրան դիմակայում է հզոր ճամբար՝ Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս և Իսրայել կազմով: Նրանք ոչ ակներևաբար ստանում են Միացյալ Նահանգների աջակցությունը, ինչը չափազանց վրդովեցնում է թուրք առաջնորդին, և Էրդողանն իր «տարածաշրջանային կոալիցիան» է ուզում ստեղծել: Թունիս այցը նոյեմբերի վերջին լիբիական Տրիպոլիում նստած Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջի հետ կնքված երկու համաձայնագրերի հաջորդ փուլն է:
Ազգային համաձայնության կառավարությունը վերջին ամիսներին դաժան պայքար է մղում Լիբիական ազգային բանակի դեմ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որին, բացի վերը նշված «քառյակից», աջակցում են նաև Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ռուսաստանը: