Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Աբովյանում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ աննախադեպ է խորհրդարանական ուժերի միասնությունը և ուս ուսի տված պայքարը, որը չի ունենալու նահանջ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ երկիրը կրիմինալի և կոռուպցիայի խայտառակ ճիրաններում է, և որ «Ապահով Հայաստանը» դարձել է ամենաանմարդկային մակդիրների հոմանիշ: Նա խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին` ասելով, որ իշխանություններն իրենց օրակարգում միայն մեկ խնդիր են դրել` լուծել իրենց վերարտադրության հարցը, այսինքն, ըստ Զոհրաբյանի, իշխանությունները նպատակ ունեն ևս տասը տարով պահպանել գործող իշխանության դիկտատուրան, ինչը նշանակում է տասը տարի դիմակայել այս անարդարություններին ու աղքատությանը:
«Գուղից գյուղ ընկած` հոգնած, քնած մարդկանց փորձում են համոզել, որ սահմանադրական փոփոխությունները ճիշտ են: Այդ ճանապարհով ֆաշիզմը եկավ իշխանության, հիմա ո՞ր Հիտլերի համար եք ճանապարհ հարթում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: