կարևոր
4588 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 19:10
Աշխարհ

Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան

Արևմուտքում որոշ երկրներ ճանապարհ են հարթում 3-րդ համաշխարհային պատերազմի համար. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք ճանապարհ են հարթում երրորդ համաշխարհային պատերազմի համար, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է խաղաղության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ակնհայտ է, որ զենքի վաճառողներին փող է պետք, իսկ զենքի վաճառողների շուկան Արևմուտքն է», – ասել է նա լրագրողներին ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուց հետո։
Էրդողանի խոսքով` Թուրքիան հուսով է, որ ուկրաինական հակամարտությունըշուտափույթ լուծում կստանա և չի վերածվի 3-րդ համաշխարհային պատերազմի:

Նա լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Անկարայի միջնորդության թեման։

«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ ենք վարել հակամարտության առաջին իսկ օրվանից։ Այդ բանակցությունների արդյունքում քննարկել ենք հարցեր այն մասին, թե ուր կարող է հասնել մեր միջնորդությունը, որքանով արդյունավետ կարող է լինել։ Ըստ էության, մենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ կրկին քննարկել ենք միջնորդության հարցը»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան ակնկալում է ապագայում դառնալ ՇՀԿ-ի մշտական անդամ, սակայն դա կարող է ժամանակ պահանջել։ Նա ցանկանում է շարունակել զարգացնել հարաբերությունները ՇՀԿ շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ջո Բայդենի քաղաքականության պատճառով ԱՄՆ-նշատ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին։