|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում որոշվել է Աֆրիկա հացահատիկ մատակարարել անվճար, գրում է kommersant.ru-ն։
Էրդողանը նախօրեին հայտնել է, որ հացահատիկի նորացված գործարքի շրջանակում հացահատիկի առաջին խմբաքանակն ուղարկվել է Սոմալի, Սուդան և Ջիբութի։
«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք պայմանավորվել ենք հացահատիկ անվճար ուղարկել աղքատ երկրներ։ Մենք համաձայն ենք Պուտինի հետ, որ Աֆրիկան պետք է շահի Սևծովյան հացահատիկային միջանցքից։ Մենք կապահովենք, որ հացահատիկով չոր բեռնատար նավերը հասնեն այն երկրներ, որոնք ներկայումս տառապում են պարենային ծանր ճգնաժամից և սովից»,- ասել է Թուրքիայի նախագահը