Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկ Մարությանի անունը վերջերս շրջանառվեց նաև քաղաքապետի պաշտոնն ու ՍՊԸ-ի ղեկավար լինելն օրենքի խախտմամբ համատեղելու մասին տեղեկություններում: Yerkir.am-ը հաղորդում է, որ Հայկ Մարությանի դեմ նաև վարույթ է հարուցվել: «Այստեղ երկու կոմպոնենտ կա, մեկը կապված է լրատվամիջոցների, մյուսը՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժաղովի հետ: Հրապարակված տեղեկությունը նույն օրը փաստաթղթերով հերքվեց, այնումանայնիվ, հանձնաժողովը վարույթ է հարուցել: Այդքան ռեսուրս, պետական գումար է ծախսվել, մինչդեռ կարելի էր 3000 դրամ վճարել և պետռեգիստրով տեսնել, որ ես մինչև քաղաքապետ դառնալն այլևս այդ ընկերության տնօրեն չեմ հանդիսացել: Եթե այդ 3000 դրամը չկա, ես պրեմիա չեմ ստանում, բայց 400.000 դրամ աշխատավարձ եմ ստանում, պատրաստ եմ իմ աշխատավարձից այդ 3000 դրամը տրամադրել այդ կառույցին, որպեսզի նրանք պետռեգիստրով նայեին: Ճիշտն ասած՝ ես դա ուզում էի անել, բայց մտածեցի՝ կարող է էդ 3000 դրամը կաշառք համարեն ու հիմա էլ դրա համար վարույթ հարուցեն»,- պատմեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետի մոտ տպավորություն է ստեղծվել, թե բոլոր կոռուպցիոներներին մեր երկրում բռնել են, բոլորը նստած են, հիմա զբաղված են այսպիսի հարցերով: Սա համարո՞ւմ է արդյոք իր անձի նկատմամաբ միտում, քաղաքապետը պատասխանել է. «Կոնկրետ այդ կառույցի ղեկավարին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ես չեմ ուզում միտում տեսել, բայց փաստն արձանագրում եմ»:
Հ.Գ.
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հայկ Մարությանը չմանրամասնեց, թե որն է նրա՝ աշխատանքից ինքնակամ ազատվելու պատճառը: Հիշեցնենք, Դավիթ Խաժակյանն էր տեղեկություն տարածել, որ Արարատ Խաչիկյանի քրոջ որդին է շահել քաղաքապետարանի հերթական տենդերներից մեկը: