Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երկու օր առաջ աշխարհասփյուռ հայությունը հերթական անգամ ոգեկոչեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում փողոց դուրս եկած տասնյակ և հարյուրհազարավոր հայորդիներ ևս մեկ անգամ իրենց վճռականությունը ցույց տվեցին՝ շարունակել տասնամյակներ առաջ սկսված պայքարը մինչև վերջնական հաղթանակ, մինչև արդարության վերականգնում և հատուցում:
Պայքարը շարունակելու վճռականությունն արտահայտվեց` չնայած 3 տարի առաջ Ապրիլ 24-ի նախօրյակին սկսված և հայության պայքարը մի քանի անգամ դժվարացրած, հայության տարբեր հատվածների միասնականությունը խարխլող մոտեցումների: Մեր ժողովրդի անժամանցելի իրավունքներն ու ռազմավարական շահերը վտանգող դրույթներ պարունակող փաստաթղթերը բազմաթիվ անպատասխան հարցեր առաջացրին:
Անցած երեք տարիներն ապացուցեցին այն, ինչի մասին հնչում էին նախազգուշացումներ՝ փաստաթղթերը կօգտագործվեն օտարների, և որ հատկապես վտանգավոր է՝ թուրքերի կողմից, մինչդեռ հայությունը ոչինչ չի ստանա դրանց դիմաց: Երեք տարիներն էլ, կարծես, բավարար ժամանակ էր գործընթացի նախաձեռնողների ու գործադրողների համար՝ համոզվելու՝ հնչած փաստարկները և զգուշացումները արդարացի էին:
Սակայն երկրի նախագահը, չնայած անպտուղ ու վտանգավոր այս գործընթացը դադարեցնելու պատրաստակամության մասին իր հայտարարությանը, այս տարի էլ որևէ քայլ չարեց մեր միասնականությունը վերականգնելու և ամբողջական ներուժը մեկ անգամ ևս համախմբելու ուղղությամբ: