|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն աշխատում են ամեն ինչ անել, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը չակտիվանա, «Օվերտոնի պատուհաններից» զանազան կարծիքներ են դուրս նետում. այն է` Փաշինյանն ու Վանեցյանը պայմանավորված են խաղում, որ Ռուսաստանին ահավոր դուր չեն գալիս Վանեցյանի «խաղերը», քանզի ազգային անվտանգության նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելը գաղտնի նոնսենս է:
Իշխանությունները թերեւս մոռանում են Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի «դեպքերը». Պուտինը եղել է անվտանգության «կարկառուն» աշխատակից, իսկ Սերժ Սարգսյանը, «եւ դարից երկար», ԱԱԾ նախարար: Ի դեպ, որքան էլ պարադոքսալ` Սերժ Սարգսյանը եւս ունի «Հայրենիք» անվամբ հասարակական կազմակերպություն, որը, ի տարբերություն Վանեցյանի ստեղծած համանուն հասարակական կազմակերպության, ռազմահայրենասիրական է եւ ցայսօր էլ նյութական մեծ օժանդակություն է ցուցաբերում պաշտպանության նախարարությանը` լուրջ «դոնորների» միջոցներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։