|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ոչ միայն հետարքրքվում ենք, մենք տեղեկացված ենք, թե ինչ իրավիճակ է սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Այս հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է և՛ կառավարության նիստերում, և՛ տարբեր ասուլիսներում, որ, անկախ կրակոցներից, անկախ լարվածությունից, սահմանամերձ մարզերում, և ոչ միայն, մենք որոշ տեղերում ունենք լրջագույն խնդիրներ։ Ունեցել ենք և հիմա էլ ունենք, բայց բնույթը փոխվել է, այսօր ստեղծված համակարգը լիովին թույլ է տալիս, որպեսզի այն դպրոցներում, որտեղ ուսուցիչներ չկան․․․ Այսօր մենք ունենք հեռավար կրթության համակարգ, մեր լավագույն ուսուցիչները, ըստ անհրաժեշտության, կազմակերպում են հեռահար դասընթացները, և արվում է ամեն ինչ, որպեսզի կրթական գործընթացը չտուժի»,- ասաց նախարարը: