Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավոք, չի լինելու նաև ոչ մի խաղաղություն թշնամու հետ, եթե մենք չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, իսկ այնուհետ չհասնենք գերակայության։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Լավ, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք՝ որպես ազգ և պետություն, հասկանանք, որ ոչ մի «միջազգային հանրություն» Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ճանապարհը նիստերի, հայտարարությունների և այլ «թղթե շերեփների» միջոցով, ցավոք, չի բացելու։
Ցավոք, չի լինելու նաև ոչ մի խաղաղություն թշնամու հետ, եթե մենք չվերականգնենք ուժերի հավասարակշռությունը, իսկ այնուհետ չհասնենք գերակայության։
Մինչև այս կարևոր իրողություններն ինքներս մեզ համար համազգային մակարդակում չարձանագրենք, ոչինչ չի փոխվելու, իսկ մենք մանկամիտ պատրանքների գրկում արդեն կորցրել ենք ամբողջ երեք տարի»,- գրել է նա։