Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձր տեխնոլոգիական երկիր լինելու խնդիրը մեր կրթական համակարգում արտահայտելը չի նշանակում, որ երեխաների հայրենասիրական դաստիարակությունը պետք է հանվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում և կոչ արեց ոչ թե ձևական, այլ բովանդակային քննարկման։
Նրա թիմի անդամ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հավելեց, որ հայ ինքնության հետ կապված հարցերը շատ կոնկրետ դրված են առարկայական չափորոշիչների վերանայման հիմքում եւ համարվում են առաջնահերթություն»
«Դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում, այդ հանձնարարականը տրված է և դրա հետ կապված բոլոր շահարկումները որեւէ աղերս չունեն մեր մշակած ու իրականացվող ծրագրերի եւ մեր օրակարգում եղած բարեփոխումների հետ»,-վստահեցրեց նա։
Արայիկ Հարությունյանը նաև ասաց, որ 2020 թվականի բյուջեում զգալի ավելացել է արտերկրի հայագիտական կենտրոններում իրականացվող ծրագրերին հատկացվող միջոցները։ Բացի այդ, նախատեսվում են հայագիտական նոր ծրագրերի իրականացում եւ հատկապես դպրոցներում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք։
Նշենք, որ ԿԳՄՍ ոլորտներում Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից դժգոհ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստների պահանջներից մեկը կրթության և գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումն է։
Վարչապետը հայագիտական առարկաների կարևորման շուրջ քննարկումը տեղափոխեց այլ դաշտ՝ ըստ էության խեղաթյուրելով պատկերը և փորձելով այդ պահանջը հակադրել դպրոցական կրթության անկատարությանը․ «Կա վարկած, որ դպրոցում մեր երեխաները հայոց պատմություն, հայ գրականություն չպետք է սովորեն, հետո հանկարծ, երբ ծանոթով ընդունվում են բուհ, «զրո» դասարանի կուրսը կրկնեն․ չի կարող այդպիսի բան լինել»։
Ապա Փաշինյանը սահուն անցում կատարեց կոռուպցիոն փաստերրին՝ այս անգամ հայագիտական առարկաները կարևորելու պահանջը հակադրելով կրթական ոլորտում հարուցված քրեական գործերին․ «126 դպրոցներում 222 դեպքի առիթով քրեական գործեր են հարուցվել, որոնց տնօրեններն իրենց բարեկամներն, հարազատներին, բաջանաղերին ձեւակերպել են այս կամ այն հաստիքի վրա ու պետությունից աշխատավարձ են ստացել առանց գործի գալու։ Հետո էլ պիտի ասեն՝ ինչո՞ւ է ուսուցիչների աշխատավարձը բարձրացել 10 տոկոսով, ոչ թե 20 տոկոսով․ որովհետև մենք բարձրացնում ենք ոչ միայն ուսուցիչների, այլև գողացողների աշխատավարձը»,-ասաց նա։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստները կառավարության նիստին զուգահեռ «պարտիզանական» բողոքի ակցիա են իրականացրել գործադիրի շենքի դիմաց, որտեղ ներկայացրել են այն բոլոր հիմնավորումները, որոնցով Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա ԿԳՄՍ նախարարի պաշտոնից։