կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 16:45
Հասարակություն

Արտակ Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար

Արտակ Բուդաղյանը նշանակվեց ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվեց գնդապետ Արտակ Բուդաղյանը 

Այդ մասին հրամանագիրն, ըստ Yerkir.am-ի, հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար»:

Վալերիկ Քոչարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր այդ պաշտոնը, նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվեց ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»: